ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ


12:05 , 15 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում ապրիլի 14-ին . հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։