Նյու Յորքի կայարանում զանգվածային խուճապի հետևանքով 16 մարդ է տուժել


11:45 , 15 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Նյու Յորքի փենսիլվանյան կայարանում զանգվածային խուճապի հետևանքով 16 մարդ է տուժել։ Խուճապը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունն էլեկտրաշոկեր է կիրառել, գրում է gazeta.ru-ն։

Մարդիկ սկսել են խուճապահար վազել կայարանում՝ թաքստոց որոնելով։ Ոստիկանների կողմից վեճ հրահրողի նկատմամբ էլեկտրաշոկերի կիրառումը նրանք որպես կրակոց են ընդունել։ Ինչպես հաղորդվում է, մարդիկ թաքնվել են աղբամանների հետևում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ