Ռեալը պատրաստ է բաժանվել Վարանից


11:35 , 15 ապրիլ, 2017

Ռեալը պատրաստ է բաժանվել ՎարանիցArmsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»,- տեղեկացնում է Daily Star-ը:

Ըստ աղբյուրի` «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ երիտասարդ պաշտպանի տրանսֆերը վաճառելուն և մտադիր է այդ եկամուտով ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է Վարանին դարձնել թիմի հիմնական ֆուտբոլիստ: