Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է զրկել Լե Պենին անձեռնմխելիությունից


11:25 , 15 ապրիլ, 2017

Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է զրկել Լե Պենին անձեռնմխելիությունիցAysor.am-ը գրում է.

Ֆրանսիացի դատախազները պահանջել են զրկել Մարին Լե Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից, որպեսզի իրենք կարողանան հարցաքննել նրան՝ «Ազգային ճակատ» կուսակցության որոշ անդամներին կեղծ աշխատանքի տեղավորելու կասկածանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդն ու Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատգամավորական անձեռնմխելիություն ունի որպես Եվրախորհրդարանի անդամ։

Խորհրդարանական ստուգումն ավելի վաղ ցույց էր տվել, որ Լե Պենը կարող է ապօրինաբար ծախսած լինել մոտ 300 հազար եվրո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ