11:32 , 15 ապրիլ, 2017
Խոյ
Խոյերի համար հանգստյան օրերի գլխավոր թեման կարող են դառնալ բարոյական և իրավական նրբությունները: Անհասկանալի իրավիճակում փարոս կլինեն ձեր իսկ առանցքային համոզմունքները, օրինակ՝ գաղափարի, նպատակի, իմիջի, երդման նկատմամբ հավատարմությունը: Մեծ դեր կարող են խաղալ քաղաքական կամ այլ համակրանքները: Շատերին կհաջողվի հաղթել գայթակղությանը և չշեղվել ճշմարիտ ուղուց: Սակայն շատ բան կախված կլինի գործընկերոջից, հեղինակավոր անձից:
Ցուլ
Ցուլերի համար այսօր դժվար է գնահատել իրավիճակի դրական տեղաշարժերը, քանզի դրանք կարող են աննկատ լինել ընդհանուր ֆոնի վրա: Տեղին են երկարաժամկետ պարտականություններին ուղղված անվտանգության միջոցառումները: Տպավորվող Ցուլերին խորհուրդ է տրվում վերահսկել զգացմունքները. այսօր հեշտ է չափազանցել վտանգը կամ թվացյալ մեղքը: Նման երևույթների հավանականությունը մեծ է, եթե ժամանակ եք անցկացնում մարդաշատ վայրերում:
Երկվորյակ
Երկվորյակների համար հանգստյան օրերի հեռանկարը կորոշի շրջակա մթնոլորտը կամ կոնկրետ մարդու դիրքորոշումը: Շատերը ստիպված կլինեն հաշվի նստել գործընկերոջ քմահաճույքների, ավագ ազգականների, ազդեցիկ անձանց հայացքների հետ: Դժվար իրավիճակում կարևոր է ընտրել հավասարակշռության և ներդաշնակության ճանապարհը, այլ ոչ անիմաստ ինտրիգների ուղին: Ցանկալի է բացառել ամեն տիպի անարդար խաղ:
Խեցգետին
Խեցգետիններին հանգստյան օրերի ծրագիրը կթելադրի պարտականությունների շրջանակը: Գլխավոր թեման կարող են դառնալ տնային հոգսերը, առողջությունը, անկատար ծառայողական պարտքը, կենդանիների խնամքը: Բացառված չէ, որ իրադրությունը ի ցույց դնի նախկինում արած աշխատանքի թերությունները և ստիպի շտապ ուղղել դրանք: Շատ հնարավոր է, որ այս հանգամանքները երկրորդ պլան մղեն սիրային հետաքրքրությունը, ռոմանտիկ հանդիպումը:
Առյուծ
Առյուծների ուշադրությունն այսօր ուղղված կլինի ամենակարևոր թեմաներից մեկի վրա: Կարող է քննարկվել փոխկապակցված առանցքային ուղղությունների մի ամբողջ շղթա: Կարող են խորը մտահոգել ստեղծագործության և ինքնաիրացման ծրագրերի, սիրային հարաբերությունների, երեխաների դաստիարակության, հանգստի ծրագրի կամ սոցիալական աճի հետ կապված ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները:
Կույս
Կույսերի վրա այսօր ուժեղ ազդեցություն կունենա տնային կամ այլ իրադրությունը, սակայն պատասխանատու որոշումներն արժե ինքնուրույն կայացնել: Շատ Կույսերի համար կարևոր կլինի հին մտերիմ հարաբերությունների հարցը: Կարող է մտահոգել նաև բնակարանային, տարածքային կամ բարոյական պայմանագրի հետ կապված թեման: Տան, ընտանեկան կարգավիճակի հարցերն ավելի բարդ են, քանի որ դրանց շուրջ այժմ կարող եք միայն ժամանակավոր համաձայնության գալ:
Կշեռք
Կշեռքներին կարող է բախտ վիճակվել իրագործել հետաքրքիր ծրագրերից մեկը: Հնարավոր է ուղևորության մեկնեք կամ հյուրընկալվեք, հանդիպեք մեկին, ում վաղուց չէիք տեսել: Այսօրվա շատ հանգամանքներ կավելացնեն ձեր լավատեսությունը, կբարձրացնեն ինքնագնահատականը, բայցև ցույց կտան սահմանները, որոնք հատել այժմ ցանկալի չէ: Որպեսզի դրական կողմերը չփչանան բացասականներով, խորհուրդ է տրվում հիշել չափի զգացման մասին:
Կարիճ
Կարիճների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ռեսուրսների, վճարման և փոխանակման գործողությունների թեման: Շատերի համար ավելի կարևոր կլինի որոշել հարաբերությունների արժեքը կամ ստեղծագործական բացահայտումների պոտենցիալը: Կարող է նորից գրավել խոշոր փորձարկումը, ռիսկային խաղը: Հնարավոր են ինչպես հաղթանակներ, այնպես էլ տապալումներ: Որքան բարձր են խաղադրույքները, այնքան կարևոր է լավ ստրատեգ լինելը:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար կարևոր է կառավարել սեփական տրամադրությունը և անձնական պոտենցիալը: Օրը ցույց կտա՝ արդյոք դուք եք ձեր նավի կապիտանը: Աստղերը ձեզ երկու ճանապարհ կպարգևեն՝ ընտրությունը թողնելով ձեզ: Պարտադիր չէ, որ իրադարձությունները զարգանան արտաքին աշխարհում: Հնարավոր է՝ ստիպված լինեք ներքուստ կողմնորոշվել, վերջնական մարտի բռնվել հին գայթակղության, կասկածի, մոլորության հետ, ինչ-որ բանից կտրվել:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել ազդեցիկ մարդկանց, օտարերկրյա կառուցվածքների ներկայացուցիչների հետ փոխգործակցության մեջ: Օրը նաև ուշադրություն է պահանջում ներքին աշխարհի նկատմամբ. կարող է դժվար լինել վերջակետ դնել, ընդունել պարտության կամ հետաձգման փաստը: Իրավիճակն իդեալական լուծում չունի, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է տվյալ պահին անհաջողության և հաղթանակի հավասարակշռությունը:
Ջրհոս
Ջրհոսներին օրը լիքը լավ բան է խոստանում: Հաջողությունների մի մասը կանխատեսելի կլինի: Միևնույն ժամանակ, ստիպված կլինեք համակերպվել թյուրիմացությունների հետ: Բացառված չէ, որ ինչ-որ անհրաժեշտ բան բացակայի: Իրավիճակը կարող է հակել ինչ-ինչ զոհաբերությունների, բարեգործության: Եթե ձեր շարքերը լքի հին կողմնակիցը, չարժե վախենալ ընդհանուր գաղափարի ճակատագրի մասին. համախոհների թիմը դրանից չի փլուզվի:
Ձկներ
Հանգստյան օրերը Ձկների համար քննություն կնախապատրաստեն: Վերջին տարիներին սերտած դասերը այն թեթև գրեթե անցավ կդարձնեն: Անցյալի հետ սերտ կապերով կապված Ձկներին և նրանց, ովքեր դեռ չեն որոշել իրենց առաջնայնությունները, ավելի դժվար կլինի. չեն բացառվում սթրեսները կամ այլ տհաճ պահեր: Իմաստ չունի անտարբերություն ձևացնել. ձեզ կարող է մատնել հին գրգռիչների նկատմամբ չափից դուրս սուր արձագանքը: