«Ժամանակ». Յուրան կարող է հարցը լուծել՝ եւ խոսել, եւ ծեծել. Կոմանդոսը՝ Խաչատուրովի մասին


11:05 , 15 ապրիլ, 2017
«Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուն, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
 
«Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,-հավելեց կոմանդոսը:
 
Անդրադառնալով հարցին՝ մեկ տարի է անցել քառօրյա պատերզամից, հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որ ժամանակին չարձագանքեց, գնահատականներ չհնչեցին, և հիմա, երբ ՀԱՊԿ ղեկավարը հայ է, արդյոք հասցեական գնահատականներ կլսենք, Տեր-Թադևոսյանը նշեց. «Հավատում եմ, որ Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է ե՛ւ խոսել, ե՛ւ ծեծել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։