06:53 , 15 ապրիլ, 2017
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում:
Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձև ախտորոշմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մուրադյանին մեղադրանք էր առաջադրել, և ուղարկել էին հարկադիր բուժման: