22:53 , 15 ապրիլ, 2017
Ռեալիթի-շոուի աստղ Քլոե Քարդաշյանը սադրիչ կերպարանքով կեցվածք է ընդունել ES Magazine պարբերականի համար և անկեղծ հարցազրույց է տվել իր նոր սիրո մասին, հայտնում է newsyou.info-ն:
Քլոեն մեկնաբանել է անցյալ տարի քրոջը` Քիմ Քարդաշյանին կողոպտելու դեպքը, որի առնչությամբ այժմ ձերբակալված է 17 մարդ: Գողերը տարել են 10 միլիոն դոլարի զարդեր:
«Ես չարացած եմ այն բանի համար, որ մարդիկ մեղադրում էին Քիմին։ Կարծում եմ՝ դրանք ամենաանպատասխանատու մեղադրանքներ են: Ես մտահոգ չեմ, թե դուք որքան ունեք, ոչ ոք արժանի չէ լինելու կողոպտված, մեղադրված և վիրավորված: Մարդիկ ասում էին՝ դա եղել է պլանավորված: Ժողովուրդ, ի՞նչ է ձեզ պատահել»,- ասել է Քլոեն:
