23:55 , 15 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Առանձնատունը, որը տեղավորում է վեց ննջասենյակ եւ տասը լողավազան, վաճառքի է հանվել 25 մլն դոլարով: TMZ-ի տեղեկությունների համաձայն, Ջոլին առաջարկել է վճարել գրեթե այդքան գումար, այդ առաջարկն ընդունվել է:
Առանձնատուն տեղափոխվելուց հետո դերասանուհին կդառնա այնպիսի հայտնի մարդկանց հարեւանուհին, ինչպիսիք են դերասանուհիներ Նաթալի Փորթմանը եւ Էլեն Փոմպեոն, տղամարդու լավագույն դերի համար այս տարվա «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր դերասան Քեյսի Աֆլեքը, ռեփեր Ուիլյամ Ադամսը, որն ավելի հայտնի է Will.i.am կեղծանվամբ եւ The Black Eyed Peas հիփհոփ խմբի ղեկավարն է, հաղորդել է
ՏԱՍՍ-ը։