Թրամփի ընտրվելը գուշակած պրոֆեսորը նրան իմպիչմենթ է խոստացել. Politico


01:00 , 15 ապրիլ, 2017

 Պրոֆեսորը, ով գուշակել էր, որ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ նախագահ, հանդես է եկել նախագահի ապագայի վերաբերյալ նոր կանխատեսմամբ, հայտնում է Politico-ն:
 Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ալան Լիխտմանը խոստացել է, որ Թրամփին իմպիչմենթ կհայտարարեն:

 Հնարավոր պատճառներից նշված են Ռուսաստանի հետ կապերը, իշխանության չարաշահումը և իրավախախտումների խթանումը:

Նաև նշվում է, որ Թրամփը կարող է պատասխանատվության ենթարկվել մինչև պաշտոնին անցնելը կատարած հանցագործությունների համար:

Ինչպես գրում է պարբերականը՝ իր նոր կանխատեսումները Լիխտմանը կհրապարակի գրքում: