23:12 , 14 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.Ըստ նրա՝ Խաչատուրովի նշանակումը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ երկու տարի տեւող վեճը լուծվեց Հայաստանի առաջարկած տարբերակով: «Սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը նախորդ տարի եղել է ՀԱՊԿ նախագահող երկիր, մեր նախագահության ընթացքում մշակել ենք կազմակերպության զարգացման ռազմավարություն եւ հիմա Խաչատուրովի նշանակումը հնարավորոթյուն կտա այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն ուղղված քայլեր անելու: Բացի դրանից՝ Հայաստանը ավելի լուրջ դերակատարում կամ մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացի վրա եւ այս ամենը իհարկե ինչ-որ չափով հույս է տալիս, որ այդ կառույցը վերջապես կդառնա տարածաշրջանում ավնգտանգություն ապահովելու քաղաքական գործոն: Կամ գոնե եթե չդառնա՝ ինչ-որ չափով կմեծանա դրա դերակատարությունը, ինչը մինչ այս այդպես չի եղել»,- ընդգծեց քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: