Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով analitikaua.net-ը, Զապորոժիեի մարզային խորհուրդը 11-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունել կոչով դիմել Գերագույն Ռադայի պատգամավորներին, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշման նախագիծն ուսումնասիրման համար ուղարկվել է խմբակցությունների ղեկավարներին:
Զապորոժիեի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծել է, որ որոշման նախագծին կողմ են քվեարկել Զապորոժիեի մարզային խորհրդի մեջ մտնող բոլոր խմբակցությունների ղեկավարները, ինչը խոսում է պատմական արդարությանը հասնելու ձգտման ու ապագայում նման հանցագործությունները կանխելու ձգտման մասին: