Աշխարհի 7 ամենատհաճ աշխատանքները


11:30 , 15 ապրիլ, 2017

Որոշ աշխատանքներ ավելի վատն են, քան մյուսները, բայց եթե կարծում եք, որ ձեր ղեկավարը ստիպում է ձեզ անել ոչ այնքան հաճելի գործեր, ապա անպայման կարդացեք այս հոդվածը։ Կան մարդիկ, որոնց հաստատ չեք նախանձի իրենց «լավ» աշխատանքի համար։

Հետևյալ 7 աշխատանքներն աշխարհում համարվում են վատագույնները.Image result for Manual Sewer Cleaner

1. Հավանաբար արդեն կռահել էիք, որ այս ցուցակը գլխավորում է աշխատանքը կոյուղագծերում. այս աշխատանքն անողները ստիպված են լինում պարբերաբար մաքրել կոյուղու խցանումները։ Օրինակ՝ Հնդկաստանում սա տարածված աշխատանք է տղամարդկանց համար։ Իսկ ինչպե՞ս են նրանք անում իրենց գործը։ Ցավալի է, բայց առանց որևէ պաշտպանիչ հագուստի. նրանք ուղղակի ցատկում են կոյուղու գծի մեջ և հատուկ գործիքներով վերացնում խցանումը։Embalmers

2. Դիահերձողների աշխատանքը հաճելի չէ անգամ իրենց համար։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում դիակների սանիտարահիգիենիկ վիճակի պահպանումը, մարմինը դիզինֆեկցիա անելը, մարմնի ներքին հեղուկներն ու գազերը հանելը, այն լվալը, և ի վերջո, մազերն ու դեմքը հարդարելը։Worst Job In World Hazmat

3. Բացի սովորական ջրասուզակներից՝ կան նաև սուզորդներ, ովքեր ստիպված են լինում սուզվել վտանգավոր բակտերիաներով լի լճերում, անգամ՝ պոչամբարներում, ուր կան թունավոր մետաղներ։ Ի տարբերություն կոյուղագծերում աշխատողների՝ այս սուզորդները պարտադիր կրում են պաշտպանիչ հագուստ և սաղավարտ, իսկ սուզվելուց առաջ հատուկ պատվաստումներ ստանում։Forensic Entomologist

4. Դատաբժշկական միջատաբանություն։ Այսպես է կոչվում այն գիտությունը, որը որպես դատական փորձաքննության մի մաս ուսումնասիրում է միջատներին։ Միգուցե տարօրինակ է հնչում, բայց երբեմն փտած դիակներն ուսումնասիրելիս հարկ է լինում նաև ուսումնասիրել այդ դիակների վրայի սատկած միջատներին։ Դրանց հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ, թե մոտավորապես քանի տարի առաջ է վրա հասել տվյալ անձի մահը։Roadkill Collecting

5. Ցավալի է, բայց ինչ-որ մեկը ստիպված է ճանապարհներին սատկած կամ սպանված կենդանիների մարմինները հավաքել։ Իրականում թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես դժվար է ամեն օր մեքենայով շրջել փողոցներով և հավաքել կենդանիների արյունոտ ու աղավաղված մարմինները։ Երբեք չես իմանա, թե վաղն ինչ կենդանի կլինի փողոցում ընկած՝ փոքրիկ մուկ, եղնիկ, թե՞ արջի քոթոթ։Image result for Maggot Farmer

6. Այս աշխատանքն անողներն ստիպված են լինում օրը առնվազն 3 անգամ լոգանք ընդունել, որպեսզի գարշահոտություն չտարածեն և չվանեն իրենց շրջապատի մարդկանց։ Իսկապես տհաճ է, երբ գյուղատնտեսական կամ ձկնորսական նկատառումներով պետք է որդեր աճեցնես, բազմացնես, և առհասարակ, զբաղվես նրանց խնամքով։ Բայց բոլորը մոռանում են այդ տհաճության մասին, երբ իմանում են, թե ինչքան շահութաբեր է որդերի բուծմամբ զբաղվելը։Chimney Sweep

7. Ծխնելույզներ ու բուխարիներ մաքրողների աշխատանքը թերևս այս ցուցակի ամենանախընտրելի աշխատանքներից է։ Ճիշտ է, մաքրելուց հետո ձեր ամբողջ մարմինը մրի մեջ կորած կլինի, բայց ամեն դեպքում այրված փայտի մոխիրներին դիպչելն այնքան էլ զզվելի չէ։