Որքան է վաստակել Պուտինը 2016 թվականին


23:48 , 14 ապրիլ, 2017
 Որքան է վաստակել Պուտինը 2016 թվականինYerkir.am-ը գրում է.
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի: Այդ մասին ասված է նախագահի եկամուտների մասին` ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրում. հայտնում է Лента.ру-ն:
 Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահի ունեցվածքը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև ավտոտնակային տարածք:

Վլադիմիր Պուտինն ունի երեք ավտոմեքենա՝ երկու «ԳԱԶ Մ-21» և «Նիվա»: