18:36 , 15 ապրիլ, 2017Կարծես հին գրքերն ունեն իրենց յուրահատուկ հոտը, որ շատ-շատերին է դուր գալիս։ Գիտնականներն ասում են, որ հին ու փոշոտ գրքերի՝ այդքան լավ հոտ ունենալն իր արդարացված պատճառն ունի։ Հոտը գալիս է ցնդող օրգանական միություններից, որոնք անջատվում են գրքից՝ ժամանակի հետ նեխելու ընթացքում։

Լոնդոնի համալսարաններից մեկի հետազոտողները հանեցին 1928 թվականին տպված ֆրանսիական վեպերից մեկի ցնդող օդային միացությունները։ Հետազոտությանը մասնակցած կամավորները պետք է քաշեին այդ գրքի ու այլ 7 հոտեր՝ սկսած սուրճից ու շոկոլադից, վերջացրած ձկան հոտով։ Վերջում նրանց խնդրում էին նկարագրել պատմական գրքի հոտը։ Առանց իմանալու, թե ինչ հոտ են քաշել, 79 մասնակիցները մեկ երրորդից ավելին գրքի հոտն ասոցացրին շոկոլադի հոտի հետ, իսկ երկրորդ տեղում սուրճն էր։

Popular Science-ին տված իր հարցազրույցի ընթացքում հետազոտության հեղինակ Սեսիլա Բեմբիբրը սա մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Մենք հակված ենք ասոցացնելու մեզ անծանոթ հոտերը մեզ ծանոթ հոտերի հետ։ Բանն այն է, որ շոկոլադի ու սուրճի ցնդող օդային միացությունները գրեթե նույնանում են գրքի հոտի հետ։ Հնարավոր է զավեշտալի թվա, բայց սուրճն ու շոկոլադը պարունակում են քիմիական այնպիսի միացություններ, ինչպիսիք եք լիգնինն ու բջջանյութը, որոնք կան նաև հոտող թղթի մեջ»։
Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ գրադարանների ու գրախանութների հոտը տարբերվում է գրքերի հոտից։ Հետազոտողներից մեկը նշել է նաև, որ մարդկանց հոտառությունը սերտ կապված է նրանց ուղեղի հիշողական մասի հետ, այդ պատճառով էլ շատ հաճախ որոշ բույրեր մենք կարող ենք ասոցիացնել հստակ օրերի ու հիշողությունների հետ։