ՌԴ–ն Հայաստանում նոր դեսպան է նշանակել


12:26 , 22 մարտ, 2013

ՌԴ–ն Հայաստանում նոր դեսպան է նշանակելՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին։

Այդ մասին է հայտնում Коммерсант–ը՝ հղում անելով ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքին։

Վոլինկինը գալիս է փոխարինելու Վյաչեսլավ Կովալենկոյին, ով գլխավորեց ՌԴ դեսպանությունը 2009-2013 թվականներին: