ԱՄՆ-ն իր արսենալի ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանի վրա
17:00 , 14 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը:
«Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին և նախկինում մարտական պայմաններում չի կիրառվել:
ԱՄՆ-ն ռմբակոծել է ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող թունելների համալիրը Նանգանհար գավառի Աչինի շրջանում՝ Պակիստանի սահմանից ոչ հեռու:
Ինչպես ասել է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնը, ջիհադական խմբավորումները կորուստներ են կրում և իրենց դիրքերը պաշտպանելու համար օգտագործում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, բունկերներ և թունելներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։