Ախմատովայի ձեռագիրը աճուրդում վաճառվել է մոտ 1,5 միլիոն ռուբլով


16:25 , 14 ապրիլ, 2017

Ախմատովայի ձեռագիրը աճուրդում վաճառվել է մոտ 1,5 միլիոն ռուբլովLife.panorama.am-ը գրում է.

Մոսկվայում կայացած աճուրդի ժամանակ ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովայի ձեռագիր աշխատությունը վաճառվել է 1 միլիոն 450 000 ռուբլով: Ձեռագրի նախնական արժեքը 800 000 ռուբլի է եղել:

«Պոեմներ՝ առանց հերոսի» աշխատությունը 18 էջից է բաղկացած, լուսանցքում հեղինակը նշումներ  ու գրառումներ է արել: Ախմատովան այս ստեղծագործությունը պատրաստելիս է եղել 1962 թվականին «Новый мир» ամսագրում տպագրելու համար, բայց նրա կենդանության օրոք ամբողջական տեքստն այդպես էլ չի տպագրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ