Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար


15:58 , 14 ապրիլ, 2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից  տեղեկացրեցին, որ այս մասին նախարարությանը հաղորդել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը: