15:19 , 14 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
Աշխարհահռչակ երգիչ Սթինգը խոսել է իր «Englishman in New York» երգը ձևափոխելու մասին: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն այն նվիրել են հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Շատ ուրախ եմ դրա համար: Սիրում եմ տեսնել երգերը ձևափոխված և հարմարեցված այլ նպատակների համար: Այդ տարբերակը նույնպես շատ լավն է:
Որպես երգահան կարծում եմ` հետաքրքիր է, թե ինչպես են այդ երգերը տարածում գտնում այդքան մեծ ծավալի մարդկանց մեջ, և նրանք բոլորը սկսում են երգել նույնը»,- Սթինգի խոսքը մեջբերում է «BBC»-ն: