«Между нами тает лед» երգի հայկական տարբերակը գրավել է համացանցը


15:45 , 14 ապրիլ, 2017

Երևի դժվար գտնվի մեկը, ով ռուսական «Грибы» խմբի «Между нами тает лед» երգը գոնե մեկ անգամ լսած չլինի:  Տարօրինակ, տարբերվող, հասարակ տեսահոլովակն ու հաճելի բիթերի մեջ այս հիփ-հոփ ժանրի երգը անտարբեր չթողեց նաև հայերին: Նախ՝ համացանցում լույսի արագությամբ տարածվեց երգի հայկական քավր տարբերակը, իսկ հետո էլ YouTube-ը հեղեղվեց այդ քավրի հիման վրա նկարահանված տարբեր տեսանյութերով: Առաջիններից մեկը, ով տեսանյութ տեղադրեց համացանցում, Գարիկ Մարտիրոսյանի կինն էր՝ Ժաննան, հետո նաև՝ Գարիկը, իսկ արդեն հետո՝ ով չալարեց...

Թեմայի մեջ տեսահոլովակներից առանձնացրել ենք մի քանիսը, որոնք համացանցում առավել տարածվեցին ու սիրվեցին: Իսկ թե որն է երգի՝ մանավանդ հայկական տարբերակի այսչափ սիրված լինելու գաղտնիքը,  դեռևս մնում է հանելուկ.