Ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը


13:12 , 14 ապրիլ, 2017

Ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածըAysor.am-ը գրում է.

Սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: