11:45 , 14 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
Սիրիական խնդրի համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է ցույց տալ, որ ինքը Թրամփն է, ոչ թե Օբաման: Ապրիլի 7-ին սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը նրա վարչակազմի վճռականության ապացույցներից մեկն էր:
Սակայն սա միակ ոլորտը չէ, որտեղ Թրամփի վարչակազմը վճռականություն է ցուցաբերում: ԱՄՆ նախագահը վճռականություն է ցուցաբերում նաև ռուս-ամերիկյան հարաբերություններն իրատեսական հիմքերի վրա դնելու ոլորտում: Կարմիր գծեր գծելով՝ Թրամփը կարող է ավելի լուրջ խոսակցության արդյունավետ դաշտ ստեղծել՝ մի շարք հարցերի շուրջ հասնելով լուրջ փոխզիջումների: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ