11:37 , 14 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման մասին Եվրոպա լիգայում:
«Պետք է սահմանենք խաղերը: Հնարավորություններ ունեինք, տիրում էինք գնդակին, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք: Լավ հանդես եկանք պաշտպանությունում, սակայն մրցակցի մեկ պահը գոլի բերեց:
Պետք է ավելի լուրջ խաղանք: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը և Մարսիալը շատ միօրինակ ֆուտբոլ ցուցադրեցին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը: