Մխիթարյանը կրկին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


10:25 , 14 ապրիլ, 2017

Մխիթարյանը կրկին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը 36-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Հենրիխը Եվրոպա լիգայում անցկացրած 7 խաղում խփել է 4 գնդակ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Անգլիայում: