08:45 , 14 ապրիլ, 2017

«Մեր տեղեկություններով՝ ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները, ովքեր գումար են տվել համայնքների ղեկավարներին՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, և ակնկալել են իքս քանակի ձայն ու խաբվել են, այժմ հետ են պահանջում տվածը։ Սակայն փողերը բաժանվել են կամ ծախսվել։
Մենք տեղեկացանք, որ թեկնածուներից մեկը հետ է վերցրել մարզպետին նվիրած մեքենան, խոստումը չկատարած համայնքապետի անունով վարկ է վերցրել, որը պետք է համայնքապետը փակի։ Երրորդի բիզնեսն է խլել, բայց խոստացել է հետ տալ, եթե իր տված գումարը հետ բերի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։