Երաժիշտ Սթիվի Ուանդերը պատրաստվում է ամուսնանալ Ճամայկայում


03:34 , 14 ապրիլ, 2017

Image resultԱմերիկացի երաժիշտ և սոուլ-երգիչ Սթիվի Ուանդերը պատրաստվում է ամուսնանալ Ճամայկայում: Ծնվելուց հետո կուրացած երաժիշտը 2017 թվականի հունիսի 17-ին պատրաստվում է ամուսնանալ իր կրտսեր երեխաների մոր հետ, հայտնում է newsyou.info-ն:

Սթիվի Ուանդերը պատրաստվում է շքեղ հարսանեկան արարողության, որի ժամանակ կամուսնանա Տոմիկա Ռոբին Բրեյսիի հետ, ով երգչի համար ծնել է 2 երեխա, որոնցից փոքրը 3 տարեկան է:

42-ամյա Տոմիկան կդառնա 67-ամյա երգչի երրորդ կինը, ում հետ նա կապի մեջ է արդեն 5 տարի: Ուանդերի ավագ դուստր Այշա Մորիսը 42 տարեկան է, և նա հաճախ է ելույթ ունենում նույն բեմում հոր հետ: