01:49 , 14 ապրիլ, 2017Nissan ընկերությունը Նյու Յորքի միջազգային ավտոսրահում ներկայացրել է Nissan Rogue նորացված ամենագնացը: Ռուսաստանում մոդելը հայտնի է X-Trail անվանմամբ: Արտադրողները որոշել են հասնել ավելի լավ անցանելիության և ավտոմեքենան դրել են թրթուրների վրա:
Չորս թրթուրներից ամեն մեկի երկարությունը 122 սմ է, բարձրությունը 76 ամ, լայնությունը 38 սմ: Անիվներն այդպիսի հզոր սարքերով փոխարինելու համար կոնստրուկտորները արմատապես փոխել են Rogue-ի կախոցը:
Nissan Rogue Trail Warrior-ը ներկայացված է շագանակագույն կետային քողարկող գունավորմամբ:
