ՌԴ-­ն սատարում է Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու Սիրիայի որոշումը


22:30 , 13 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
 Ռուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
 «Ես շատ ճիշտ և պատասխանատու քայլ եմ համարում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին հրավիրելու Սիրիայի կառավարության քայլը` հետաքննություն անցկացնելու համար»,­- նշել է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:

Սիրիայի ընդդիմությունն ապրիլի 4­-ին հայտարարել է Իդլիբում քիմիական զենքի օգտագործմամբ հարձակման հետևանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին: