23:06 , 13 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.Նորակառույց, գեղեցիկ ու հարմարավետ շենքերում զինծառայողների և երկարամյա ծառայության կենսաթոշակառուների ընտանիքներին հանդիսավոր պայմաններում հանձնվել են 41 երեք և 26 չորս սենյականոց բնակարանների հավաստագրերն ու բանալիները:
Պահպանելով արդարության սկզբունքը՝ նախքան բնակարանների հավաստագրերի հանձնումը, ապրիլի 11-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում կայացել է վիճակահանություն, որի ընթացքում գործող և պահեստազոր արձակված զինծառայողները ընտրել են իրենց բնակարանների հասցեները: