22:16 , 13 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է. Այս տեղեկությունները ճշտելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց Տիգրանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց չցանկացավ մանրամասնել.
«Այո, նախորդ տարվա նոյեմբերին մենք վերջնականպես ամուսնալուծվեցինք, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչու: Միայն կարող եմ հաստատ ասել, որ ես ու Աիդան ամուսնալուծությունից հետո ունենք հիանալի, գերազանց հարաբերություններ, մեր միջեւ չկա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ, եւ մեր ամուսնալուծությունն էլ կոնֆլիկտով չի եղել, ամեն բան եղել է փոխհամաձայնությամբ: