Իդլիբի քիմիական հարձակումը շինծու է. Ասադ


21:36 , 13 ապրիլ, 2017

Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական հարձակումը կեղծվել է ԱՄՆ-ի և ահաբեկիչների կողմից, որոնց իբր աջակցում է Վաշինգտոնը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում` հրապարակված Europe1 ռադիոկայանի կայքում:

«Հաստատ դա մեր համար 100 տոկոս կեղծիք է: Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը, և հատկապես ԱՄՆ-ը, գտնվում է ահաբեկիչների հետ սերտ կապի մեջ»,- ասել է Ասադը:

Նրա կարծիքով` ամերիկացիները «կեղծել են այս ողջ պատմությունը, որպեսզի պատճառ ունենան հարձակման»:

Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը չունի քիմիական զենք, իսկ եթե նույնիսկ ունենար, այն երբեք չէր օգտագործի Սիրիայի տարածքում:

«2013 թվականին մենք հրաժարվեցինք մեր ողջ զինանոցից»,- հիշեցրել է Ասադը: