19:20 , 13 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ վերջինիս տեղեկացրել է վաղը Բիշքեկում կայանալիք ԵՏՄ բարձագույն խորհրդի նախապատրաստական աշխատանքների մասին:
Այս մասին հաղորդում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցության և Միության ինտեգրացիոն ներուժն ուսումնասիրելու հնարավորությունների վերաբերող, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրա-տնտեսական հարցեր:
Ղրղըզստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանձնաժողովի գործունեությունը պետք է սևեռված լինի եվրասիական տարածքում բիզնեսի խթանման համար լավագույն պայմաններ ստեղծելու վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։