19:00 , 13 ապրիլ, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Համլետ Հակոբյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Համլետ Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: