Դաջվածքների սիրահարներին սպառնում է արևահարություն. գիտնականներ


20:15 , 13 ապրիլ, 2017
Картинки по запросу

Ալմա քոլեջի գիտնականները պարզել են, որ դաջվածքով մաշկի վրա քրտինք հայտնվում է շատ ավելի քիչ, քան առանց դաջվածքի մաշկի վրա: Բացի այդ՝ դաջվածքով մաշկի վրա քրտինքը պարունակում է ավելի շատ նատրիում:

Դաջվածք անելիս թանաքը մաշկի տակ տեղադրվում է մոտ 3-5 մմ խորության վրա: Հենց այդ խորության վրա էլ գտնվում են քրտինքի գեղձերը: Քրտինքի արտադրությունն անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար: Գերտաքացումը կարող է հանգեցնել արևահարության: