Պետությունը պարարտացնում է ծաղկող բիզնեսը


18:00 , 13 ապրիլ, 2017

Картинки по запросу դեղամիջոցներՊետության կողմից շարունակվում է ներդրումների դիմաց հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը: Հերթական աջակցությունը ստացել է դեղամիջոցներ ներկրող ընկերությունը:

Գործադիր մարմինը ազատել է վերջիններիս ներմուծման մաքսատուրքից: Խոսքը գնում է տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծման մասին:

Սպասվում է, որ այս արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: