17:30 , 13 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.Ըստ Իգնատի Առաքելյանի, անհրաժեշտություն է առաջացել՝ բնակլիմայական աղետների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ պատրաստված հայեցակարգը պետք է ելակետ հանդիսանա գյուղատնտեսությունում քաղաքականության հստակեցման եւ նպատակային ծրագրերի իրականացման համար: Նախագծի ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը եւ գյուղում աղքատության նվազմանը:
Նախարարը, երկար թվելով կառավարության որոշման առավելությունները, վարչապետին հարցրեց. «Երկա՞ր եմ ասում»: Կարեն Կարապետյանն արագ արձագանքեց. «Չէ, երկար չեք ասում: Ուղղակի շատ լավ բան եք նախատեսել, այս միջոցառումների մեջ մտնում է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպանական միջոցների, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Կարծում եմ, վստահ եմ ավելի ճիշտ՝ լավ, շատ խելոք համակարգ է: Պարոն Տոնոյանի հետ համագործակցում եք, կանխատեսումները, պրագնոզները, տեխնիկան, մենք այնտեղ լիքը-լիքը բարելավելու բան ունենք»:
Իգնատի Առաքելյանը մեկ այլ որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր մի շարք գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարել: Նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսական աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման շրջանակի ընդլայնմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։