Reddit-ի համահիմնադիրը՝ «Խոստումի» պրեմիերային. Նրանք չկարողացան մեզ ոչնչացնել և չեն կարող լռեցնել


16:54 , 13 ապրիլ, 2017
 Panarmenian.net-ը գրում է.
 Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է «Խոստումը» ֆիլմի աջակցության քարոզարշավին: «Հուսանք, որ այդ էպիկական ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության իրողության մասին իրազեկմանը և ճանաչմանը»,-գրել է Օհանյանը իր ֆեսյբուքյան էջում՝ մասնակցելով ֆիլմի փակ ցուցադրությանը Լոս Անջելեսում:
Ալեքսիս Օհանյանը նշել է, որ երախտապարտ է Քըրք Քըրքորյանին հայոց պատմությունը մեծ էկրան բերելու համար:

«Պատիվ ունեմ ներկա գտնվելու Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա Ջոն Օհանյանի հետ: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ամբողջ աշխարհում:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։