Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
14:36 , 13 ապրիլ, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահը կմասնակցի ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: