Պիպոյան. Նման մակնշմամբ սննդի առկայությունը վկայում է երկու բանի մասին


14:10 , 13 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Ներմուծվող սննդամթերքի փաստաթղթային ուսումնասիրությունն ինքնին ենթադրում է, որ նվազագույն ուսումնասիրություն պետք է կատարվի՝ ստուգվեն արտադրության ժամկետները, մակնշումը և այլն: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտադրման անհայտ ամսաթվով ու պահպանման կեղծված ժամկետով սննդի ներկրմանն ու  վաճառքին,  ապա ՍԱՊԾ կողմից կասեցմանը, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, այն պարագայում, երբ նման մակնշմամբ սնունդը հայտնվել է իրացման ցանցում վկայում է  երկու բանի մասին: «Կամ Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը չգիտի, թե ինչով է զբաղված, կամ էլ առկա խնդիրը տեսնելով՝ ապրանքը միտումնավոր կերպով բաց են թողել»։

Հիշեցնենք, որ ՍԱՊԾ-ից հայտնել էին, որ ժամկետը փոփոխված տորթի վաճառքը կասեցվել է:

«Գիտե՞ք, բազմիցս տեսել ենք նմանատիպ կասեցումներ ու հետկանչեր, պետք է իրական աշխատանք, ոչ թե հայտարարություններ»,-արձագանքեց ՀԿ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ