13:42 , 13 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաներից նախընտրական ծրագրի շրջանակներում ովքե՞ր և ո՞ր կուսակցության շարքերում են հետագայում հանդես եկել։
Լրագրողի դիտարկմանը, թե «ֆեյսբուքյան անցուդարձից» նկատելի էր, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի սաներից եղել են «ԵԼՔ» դաշինքում, Աշոտյանն ասաց, թե կարիք չկա փորձել ամեն կերպ ՀՀԿ-ին կապել «ԵԼՔ»-ին։
«Ցավոք, քաղաքական համակարգը դեռ չի հասել այն մակարդակին, որ քաղաքական համագործակցությունը չդիտվի որպես «կլիենտարիզմ»», - ասաց Արմեն Աշոտյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ