Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան


13:09 , 13 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերն ապրիլի վերջին մտադիր է այցելել Հայաստան:

«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,-  տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցելելու է նաեւ Ադրբեջան: Այցը տեղի կունենա ապրիլի 19-20-ը, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ: