Դավութօղլուի հայ նախկին խորհրդականը Էրդողանի դեմ կքվեարկի


12:56 , 13 ապրիլ, 2017

 Դավութօղլուի հայ նախկին խորհրդականը Էրդողանի դեմ կքվեարկիYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանը որոշել է դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Ըստ Demokrathaber-ի՝ մինչ օրս իշխանամետ մոտեցումներ ունցող Մահչուփյանը հայտարարել է, որ ապրիլի 16-ին` հանրաքվեի օրը, «ոչ» կասի փոփոխությունենրին: Նա ասել է, որ ճիշտ չէ «այո» ասել սխալին այն դեպքում, երբ ակնհայտ է, որ փոփոխություններին «այո» ասելը Թուրքիային երկարատև վնասներ կպատճառի: Ըստ Մահչուփյանի` սահմանադրական փոփոխությունների այս տեսակը միանձնյա կառավարման կհանգեցնի, ինչը, նրա խոսքով, ամբողջությամբ հակասում է նախագահական կառավարման ոգուն: