Շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
09:35 , 13 ապրիլ, 2017
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդն այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: