Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է ատոմային սուզանավերով


06:18 , 13 ապրիլ, 2017

Image resultԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հասցնել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, որ Վաշինգտոնի սպառազինությունում կան ոչ միայն ավիակիրներ, այլև ատոմային սուզանավեր։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Պարբերականը գրում է, որ Փհենյանի միջուկային ակտիվության աճի ֆոնին Վաշինգտոնը հանգստյան օրերին Կորեական թերակղզու շրջան է ուղարկել ավիակիր խումբ։ Թրամփն ասել է, որ նավերի ուղարկումը նշանակում է զսպում Փխենյանին հետագա գործողություններից։

«Նա նաև նշել է, որ երեքշաբթի զանգահարել է Սի Ցզինպինին և մեկ ժամ տևած զրույցի ժամանակ ասել նրան, որպեսզի նա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հասցնի այն, որ ԱՄՆ-ը ունի ոչ միայն ավիակիրներ, այլևս սուզանավեր»,-ասվում է հրապարակման մեջ։