Vkontakte-ում մեկնարկել են ուղիղ հեռարձակումներ ֆունկցիան բոլոր օգտատերերի համար


23:30 , 12 ապրիլ, 2017

 Vkontakte սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակման հնարավորություն է հայտնվել բոլոր օգտատերերի և համայքների համար, հայտնում է gazeta.ru-ն: Հեռարձակումը մեկնարկել հնարավոր կլինի համակարգչի, նոթբուքի և հատուկ սարքավորման օգնությամբ:

 «Ծառայությունն օգտատերերին թույլ կտա իրական ժամանակում կիսվել համակարգչի էկրանի, արտաքին խցիկի կամ խաղի տեսանյութով, հաղորդումներ վարել մասնագիտական տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպել հեռուստաալիքների և ռադիոկայանների շուրջօրյա եթերներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեռարձակումը մեկնարկած օգտատերերը կկարողանան միացնել նվիրատվությունների համակարգը և վաստակել դիտողների վճարովի հաղորդագրությունների միջոցով: