23:17 , 12 ապրիլ, 2017 Armsport.am-ը գրում է. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտոնական մեկօրյա այցով Հայաստանում է: Չեֆերինը նախ եղել է Էջմիածնում, որտեղ նրան ընդունել է Գարեգին Բ-ն: Այնուհետև ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներն ուղևորվել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ իրականացրել են Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Ալեքսանդր Չեֆերինը եղել է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում. Ռուբեն Հայրապետյանի և Արմեն Մինասյանի հետ նա ծանոթացել է ենթակառուցվածքներին: Չեֆերինը և Հայրապետյանը նաև զրուցել են լրագրողների հետ: Չեֆերինն ասաց հետևյալը. «Հայաստան եմ եկել ֆուտբոլի ակադեմիայի (Վաղարշապատի,- խմբ.) հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար, նաև առակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը ՈւԵՖԱ-ի հետ լավ հարաբերություններ ունի: Այստեղ կան բավականին շատ տաղանդներ, լավ աշխատակազմ, բայց ենթակառուցվածքները խնդիր են: Եթե երեխաները մարզվելու տեղ չունենան, չեն կարող ֆուտբոլիստ դառնալ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: