ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության ձևաչափը


22:16 , 12 ապրիլ, 2017

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՅԴ-ի հետ քննարկում  է ապագա համագործակցության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:

 «Քանի որ այդ քննարկումները շարունակվում են և դեռ չեն ավարտվել, կոռեկտ չէր լինի, որ մենք քննարկեինք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը»,- ասաց Շարմազանովը:

 Նա հավելեց, որ իրենք կտեղեկացնեն արդյունքների մասին, երբ կավարտվեն ՀՅԴ-ի հետ քննարկումները: