Իրանական աղբյուր. Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով պատմական մզկիթներ է քանդում
22:52 , 12 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
Բաքվի քաղաքապետարանը բարեկարգման պատրվակով պատմական մզկիթ է քանդել,-հաղորդում է իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Maide.az» կայքին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվի քաղաքապետարանի կարգադրությամբ ապրիլի 11-ին քանդվել է Բաքվի «Նարիմանով» փողոցում գտնվող «Հաջ Աբդ ալ-Ռահիմ Բեյքի» մզկիթը:
Քաղաքապետարանը հայտարարել է, որ այն քանդվում է տվյալ տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների շրջանակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։