Խոստանում եմ չմոռանալ Ցեղասպանության միլիոնավոր զոհերին. «Խոստումը» ֆիլմին է անդրադարձել դերասան Ջեյսոն Բեյթմանը
18:36 , 12 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնած Survival Pictures կինոստուդիայի կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմին սոցցանցում անդրադարձել է ամերիկացի դերասան Ջեյսոն Բեյթմանը:
«Երդվում եմ պահել Ցեղասպանությանը զոհ գնացած միլիոնավոր մարդկանց չմոռանալու խոստումը»,- Twitter-ում գրել է «Ոսկե գլոբուսի» դափնեկիրն ու ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանը:
Հիշեցնենք, որ այսօր թվիթերյան գրառմամբ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմին է անդրադարձել հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը` համալրելով ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը:
Նշենք, որ արևմտյան բազմաթիվ դերասաններ են ամեն օր անդրադառնում օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմին` կոչ անելով ներկա գտնվել ժապավենի պրեմիերային, որն ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։